ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ


 
ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԱԳԻՐ

Ակնհայտ է, որ կուսակցությունների գաղափարախոսական տարբերությունների, նրանց քաղաքական ծրագրերի եւ նպատակների, ինչպես նաեւ առկա կարեւորագույն հիմնախնդիրների նկատմամբ դիրքորոշումների վերաբերյալ անաչառ, համադրելի, մատչելի եւ այժմեական տեղեկատվությունը մեծ դեր ունի քաղաքացիների քաղաքացիական ակտիվության և նրանց կողմից գիտակցված դիրքորոշման ձեւավորման խնդրում:

Սակայն, կուսակցութունների և նրանց գործունեության վերաբերյալ հրապարակվող տեղեկատվությունը ոչ միշտ է համադրելի, անաչառ, այժմեական ու մատչելի հանրության լայն զանգվածների հանար: Երբեմն էլ այն փոխարինվում է անձնավորված գնահատականներով, որակումներով, ապատեղեկատվությամբ և գովազդով, ինչն անաչառ տեղեկատվության բացակայությունից ավելի վտանգավոր է և նվազեցնում է քաղաքացիների անկախ մտածելու, անձնական կարծիք կազմելու և ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորությունը:

Այս երևույթը, հանդիսանալով հասարակության որոշակի շրջանակների քաղաքական անտարբերության պատճառներից մեկը, խոչընդոտում է նաև երկրում քաղաքացիական հասարակության ձևավորմանը և զարգացմանը: Մասնավորապես, ի թիվս այլ պատճառների նաև այս պատճառով է, որ նախընտրական գործընթացները քաղաքական ուժերի գաղափարների, ծրագրերի և կարևորագույն ու վճռորոշ հիմնախնդիրների վերաբերյալ կուսակցությունների պաշտոնական դիրքորոշումների հրապարակային մրցակցության փոխարեն, երբեմն վերածվում են ինքնագովերգման ու մրցակցի վարկաբեկման: Անհրաժեշտ համադրելի, անաչառ, մատչելի և այժմեական տեղեկատվության սահմանափակության կամ ապատեղեկատվության հետևանքով` բազմաթիվ կուսակցությունների ու քաղաքական գործիչների միջև առկա փաստացի տարբերություններում չկողմնորոշվող քաղաքացիների քաղաքական կողմնորոշման, նախապատվության կամ ընտրություններին մասնակցության և դիրքորոշման վրա հաճախ ազդում են գովազդները, կուսակցությունների ու նրանց առաջնորդների հանրաճանաչությունը և անգամ տարաբնույթ հորդորանքներն ու ընտրակաշառքները:

ՔՍԶՀ կողմից վերը նշված հիմնախնդիրների լուծման մի փորձ էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության Հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում 2004–2005թթ. իրականացված ”Հայաստանի Հանրապետության քաղաքական կուսակցությունների տեղեկագիր” ծրագիրը, որի ընթացքում`
  •  ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում 2004թ. սեպտեմբերի 10–ի դրությամբ պաշտոնապես գրանցված կուսակցությունների տվյալների համակարգված, համադրելի, անաչառ և այժմեական համակարգչային տեղեկատվական բազան և համապատասխան ինտերնետային կայքը (www.fcsd.am), որում ներկայացվում են ՀՀ կուսակցությունների ծրագրային մոտեցումները և պաշտոնական դիրքորոշումները կարևորագույն տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական և այլ հիմնախնդիրների վերաբերյալ,
  • մշակվել, հրապարակվել և հանրությանն է ներկայացվել ՀՀ քաղաքական կուսակցությունների տպագիր տեղեկագիրը հայերեն և անգլերեն լեզուներով, որում հանրամատչելի, համակարգված, համադրելի և անկողմնակալ կերպով ներկայացվել են 01.09.04թ. դրությամբ Հայաստանում գործող բոլոր կուսակցությունների պաշտոնական և ծրագրային ամփոփ մոտեցումները վերոհիշյալ ոլորտների մի շարք կարևորագույն և արդիական հիմնախնդիրների վերաբերյալ:

Սակայն քաղաքական դաշտը և այն կարգավորող օրենսդրությունը անընդհատ փոփոխվում են, որի արդյունքում ՀՀ Ազգային ժողովի 2007թ. ընտրությունների նախաշեմին մի շարք կուսակցություններ լուծարվել, միավորվել կամ փոխել են իրենց քաղաքական դիրքորոշումները, ստեղծվել են նորերը և այլն: Ուստի կուսակցությունների և նրանց գործունեության ու նպատակների վերաբերյալ առանց այն էլ սուղ համադրելի և անաչառ տեղեկատվությունը պարբերաբար վերանայման և նորացման կարիք ունի` առավել ևս ՀՀ Ազգային Ժողովի և Նախագահական ընտրությունների նախաշեմին:

Ուստի, ՔՍԶՀ–ը, շարունակելով իր առաքելությունը և 2004–2005թթ. սկսած ՀՀ կուսակցությունների գործունեության, ծրագրային նպատակների և խնդիրների, ինչպես նաև մեր երկրի և հասարակության առջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրների նկատմամբ նրանց ունեցած դիրքորոշումների վերաբերյալ հանրությանն անաչառ, համադրելի և այժմեական տեղեկատվության տրամադրման աշխատանքները, վերը նշված հիմնախնդիրների լուծման համար ԱՄՆ ՄԶԳ Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ 2007թ. Նախաձեռնել է նաև «ՀՀ քաղաքական կուսակցույունների տեղեկագիր և ընտրողի ուղեցույց» Ծրագրի իրականացումը: Ծրագրի գլխավոր նպատակն է եղել աջակցել ՀՀ բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը կուսակցությունների վերաբերյալ և ընտրողների առջև վերջիններիս հաշվետվողականության աստիճանի բարձրացման համար անհրաժեշտ տեղեկատվական հիմքերի բարելավմանը, դրանով իսկ նպաստելով հանրության քաղաքացիական ակտիվության բարձրացմանը, իմաստավորված քաղաքական հայացքների ձևավորմանը և գիտակցված որոշումների կայացմանը:

Ծրագրի իրականացման արդյունքում մշակել և ի լրումն վերը նշված տեղեկատվական նյութերի հանրությանն են ներկայացվել
  • Հայաստանի Հանրապետությունում 2007 թ. հունվարի 10–ի դրությամբ պաշտոնապես գրանցված կուսակցությունների տվյալների համակարգված, համադրելի, անաչառ, նորացված և այժմեական համակարգչային տեղեկատվական բազան, որում ներկայացված ՀՀ կուսակցությունների ծրագրային մոտեցումները և պաշտոնական դիրքորոշումները կարևորագույն տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական և այլ հիմնախնդիրների վերաբերյալ հանրության համար մատչելի են սույն վերակառուցված ինտերնետային կայքի միջոցով;
  • «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2007թ. ընտրություններին մասնակցող կուսակցություններ» խորագրով ընտրողի ուղեցույցի հայերեն և անգլերեն տպագիր, սկավառակային և ինտերնետային տարբերակները, որոնցում հանրությանը ներկայացվում է ՀՀ Ազգային ժողովի 2007 թվականի ընտրություններին մասնակցող ՀՀ կուսակցությունների գործունեության, խնդիրների, նպատակների և ծրագրային հիմնադրույթների վերաբերյալ ամփոփ, անաչառ և համադրելի տեղեկատվություն;
  • Հայաստանի Հանրապետությունում 2007 թ. հունվարի 10–ի դրությամբ պաշտոնապես գրանցված և գործող բոլոր կուսակցությունների ծրագրային նպատակները, խնդիրները և տնտեսական, քաղաքական, սոցիալական, մշակութային, գիտակրթական, գաղափարախոսական և մի շարք այլ կարևորագույն հիմնախնդիրների վերաբերյալ նրանց դիրքորոշումները և մոտեցումները ներկայացնող ամբողջական, համակարգված, համադրելի, տեղեկագրի անգլերեն և հայերեն տպագիր և էլեկտրոնային տարբերակները:

Հիմնադրամը շարունակելով իր կողմից 2004թ-ին սկսած և 2007թ-ին զարգացրած` ՀՀ կուսակցությունների գաղափարախոսության, ծրագրային նպատակների և խնդիրների, ինչպես նաև մեր երկրի առջև ծառացած և հանրությանը հուզող կարևորագույն հիմնախնդիրների նկատմամբ նրանց ունեցած դիրքորոշումների վերաբերյալ հանրությանն անաչառ, համադրելի և այժմեական տեղեկատվության տրամադրման աշխատանքները, ՀՀ Ազգային ժողովի 2012թ. ընտրություններից առաջ ընտրողների ուշադրությանն է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի 2012թ. ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցող կուսակցություններին նվիրված Ընտրողի Ուղեցույցը: Ուղեցույցը մշակվել է  Հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության քաղաքական կուսակցությունների տեղեկագիր և ընտրողի ուղեցույց» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որի արդյունքում մշակվել և Հիմնադրամի կայքէջում տեղադրվել են նաև վերը նշված Ընտրողի ուղեցույցի անգլերեն տարբերակը, ինչպես նաև 2012թ մարտի դրությամբ գործող ՀՀ բոլոր կուսակցությունները ներկայացնող տեղեկագրի հայերեն տարբերակն ու տեղեկատվական բազան: Նշված աշխատանքները կատարվել են Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող ԱՄՆ ՄԶԳ–ի Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում իրականացված աշխատանքներին օժանդակած կազմակերպություններին և Ծրագրին մասնակցած բոլոր կուսակցություններին և անձանց` սույն տեղեկագրի և կուսակցությունների ներկայացման համապատասխան տեղեկատվական նյութերի նշանակությունը կարևորելու, համագործակցության և ցուցաբերած աջակցության համար:



U.S. Agency for International Development Organization for Security and Co-operation in Europe     Counterpart International: In Partnership for results that last.