ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ


 










Քաղաքացիական եւ սոցիալական զարգացման հիմնադրամը (ՔՍԶՀ) պետական գրանցում ստացել է 2002 – ի հունվարին եւ իր հիմնադիրների ակտիվ մասնակցությամբ փորձում է նպաստել Հայաստանում ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության եւ ազատ շուկայական տնտեսության ձեւավորմանն ու բնականոն զարգացմանը: Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է Հայաստանի սոցիալտնտեսական եւ քաղաքացիական հիմնախնդիրների լուծմանը, հասարակության քաղաքացիական գիտակցության եւ ակտիվության բարձրացմանը, գործարարության զարգացմանը եւ մարդկանց օրինական շահերի ու քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը: ՔՍԶՀ-ի հիմնադիրների եւ աշխատակազմի ուշադրության կենտրոնում են հասարակությանը քաղաքական կուսակցությունների վերաբերյալ անաչառ եւ համադրելի տեղեկատվության տրամադրումը, գործարարության համար արդար մրցակցային միջավայրի ձեւավորումը, մարդու իրավունքների պաշտպանության եւ գենդերային հարցերի լուծումը, կորպորատիվ եւ կոլեկտիվ կառավարման սկզբունքների արմատավորումը եւ այլն:

Հիմնադրամի ամենօրյա ուսումնասիրության եւ գործունեության թեման են դարձել ընտրողների շահերի, նրանց ընտրելու եւ տեղեկացվածության իրավունքների պաշտպանության եւ Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորման ու զարգացման հարցերը:

Հիմնադրամն անմասն չէ գործարարության աջակցման ոլորտում իր դիտարկումներն ու տեսակետները հանրությանը ներկայացնելու եւ նրա ուշադրության կենտրոնում պահելու խնդրում: Հիմնադրամի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ կլոր սեղանների քննարկման նյութ են դարձել ՓՄՁ-ների ֆինանսավորման եւ վարկավորման մեխանիզմների մշակման հարցերն ու դրանց լուծման ուղիները: Փոքր եւ միջին ձեռնարկատիրության եւ Գյումրիի զարգացման հիմնադրամների օժանդակությամբ հիմնադրամը մշակել է նաեւ տարածքային ինքնակառավարման առանձին սուբյեկտների եւ համայնքների տնտեսության ու ՓՄՁ-ների զարգացման մոդելային հայեցակարգի եւ համպատասխան հայեցակարգային ծրագրի նախագիծ:

Այսօր համաշխարհային եւ քաղաքացիական հասարակություն կերտող հանրության մի ստվար զանգվածի ուշադրության կենտրոնում են գենդերային հիմնահարցերը: Կնոջ եւ տղամարդու սոցիալական կարգավիճակի գնահատման ու վերլուծման գործընթացը սոցիալ-պատմական եւ էթնոմշակութային գործոնների համատեքստում առավել քան կարեւորվում է մեզանում, քանի որ, որքան «առատ» եւ խորն են սոցիալական հիմնախնդիրները, այնքան սուբյեկտները խոցելի ու անպաշտպան են գենդերային վերլուծության առումով: Հիմնադրամն այս ոլորտում համագործակցում է «Կանանց ֆորում» եւ «Հակաքաղցկեղային միություն» ՀԿ-ների հետ: Խորհրդատվական ու մեթոդական օժանդակություն է ցուցաբերում նրանց` գենդերային ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքներում:

Հիմնադրամը կամավոր սկզբունքով մասնակցել է 2003-ի ՀՀ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների դիտորդական աշխատանքներին եւ կազմել ամփոփ հաշվետվություն: Կազմակերպության դիտորդներն առաջնորդվել են քաղաքական չեզոքության, անաչառության եւ անկողմնակալության սկզբունքներով: Դիտարկումների արդյունքները մանրազնին ուսումնասիրվել են Հիմնադրամի համապատասխան փորձագետների կողմից եւ մշակվել են ընտրական գործընթացի բարելավման մի շարք մոտեցումներ որոնց իրագործումը հեղինակների համոզմամբ իր դրական արտացոլումը կգտնի հետագա ընտրական գործընթացներում:




Նպաստել Հայաստանում ժողովրդավարության, քաղաքացիական հասարակարգի և ազատ շուկայական տնտեսության ձեւավորմանը, ամրապնդմանը եւ բնականոն զարգացմանը, աջակցել երկրի եւ հանրության առջեւ ծառացած տնտեսական, քաղաքական եւ սոցիալական խնդիրների վերաբերյալ քաղաքացիների իրազեկմանը, նրանց հասարակական ակտիվության եւ քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, օրինական շահերի ու իրավունքների պաշտպանությանը:

  • Ազգաբնակչության տարբեր խմբերի բնականոն հաղորդակցության եւ փոխըմբռնման նպաստում:
  • Հասարակությանը քաղաքական կուսակցությունների վերաբերյալ անաչառ, համադրելի այժմեական տեղեկատվության տրամադրում:
  • Տնտեսավարող սուբյեկտների եւ պետական կառավարման մարմինների կողմից հանրային շահերի պահպանման ապահովման աջակցում:
  • Տնտեսության տարբեր ոլորտներում ազատ, արդար մրցակցային դաշտի ձեւավորման նպաստում եւ տնտեսավարող սուբյեկտների կողմից մրցակցային պայմանների ու միջավայրի պահպանման ապահովում:
  • Կորպորատիվ կառավարման սկզբունքների արմատավորում, ներդրողների օրինական շահերի ու իրավունքների պաշտպանություն եւ ներդրումային միջավայրի բարելավում:
  • Հասարակությանն առաջարկվող ծառայությունների ու ապրանքների որակական, գնային, երաշխիքային եւ այլ հատկանիշների նկատմամբ հասարակական պահանջի ձեւավորում, ինչպես նաեւ համապատասխան Ճյուղային եւ պետական ստանդարտների ներդրում:



Հիմնադրամի կառավարման մարմիններն են.
            Հինադրամի նախագահ` Սամվել Աղասու Մխիթարյան
Գործադիր մարմին
            Գործադիր տնօրեն` Մկրտիչ Ռուբիկի Անուշյան




    * Իր առաքելության եւ կանոնադրական նպատակների իրականացման նպատակով Հիմանդրամն իրականացրել է հանրապետության տնտեսությանը եւ քաղաքական դաշտին վերաբերող կիրառական հետազոտություններ, կազմակերպել եւ մասնակցել է սեմինարների, կլոր սեղանների եւ քննարկումների, համագործակցել է պետական եւ ոչ պետական ու հասարակական կառույցների հետ, օժանդակել է համապատասխան ոլորտներում նրանց գործունեությանը եւ այլն: Մասնավորապես, Հիմնադրամի անձնակազմը եւ ներկայացուցիչները մասնակցել են հետեւվյալ աշխատանքներին եւ ծրագրերին.

          o Մարդու իրավունքների, մասնավորապես քաղաքացիների ընտրելու, ընտրվելու եւ տեղեկացվածության իրավունքների պաշտապանություն

                + Քաղաքացիների ընտրելու, ընտրվելու եւ տեղեկացվածության իրավունքների պաշտպանության նպատակով Հիմնադրամի կողմից իրականացվող քաղաքական կուսակցությունների ծրագրերի ու գաղափարախոսությունների վերաբերյալ համեմատական տեղեկատվական նյութերի հրատարակման եւ տարածման աշխատանքների շրջանակներում հետազոտվել են զարգացած երկրների դասական քաղաքական կուսակցությունների ծրագրային փաստաթղթերը, կազմվել են հանրապետությունում գործող կուսակցությունների դասակարգման մեթոդոլոգիա, մշակվել են համապատասխան բնութագրիչ հարցեր, որով տարբերակվում են կուսակցություններն ըստ քաղաքական, տնտեսական եւ այլ խնդիրների վերաբերյալ իրենց դիրքորոշումների: Նշված ծրագրի եւ մշակված համապատասխան մեթոդների ու հարցերի քննարկման համար Հիմնադրամի կողմից կազմակերպվել են մի շարք հանդիպումներ, կլոր սեղաններ եւ այլն:

                + Հիմնադրամի կողմից ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2004–2005թթ. մշակվել, հրապարակվել եւ հասարակությանն է ներկայացվել ՀՀ քաղաքական կուսակցությունների տեղեկագիրը, որտեղ ներկայացվել են տնտեսական, քաղաքական, սոցիալական եւ այլ կարեւորագույն հիմնախնդիրների նկատմամբ կուսակցությունների համադրելի, այժմեական եւ արժանահավատ տվյալներ կուսակցությունների պաշտոնական դիրքորոշումները: ծրագրի իրականացման շրջանակնեում.

                      # ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում 2004թ. սեպտեմբերի 10–ի դրությամբ պաշտոնապես գրանցված կուսակցությունների տվյալների համակարգված, համադրելի, անաչառ եւ այժմեական համակարգչային տեղեկատվական բազան եւ համապատասխան ինտերնետային կայքը(www.fcsd.am), որում ներկայացվում ենՀՀ կուսակցությունների ծրագրային մոտեցումները եւ պաշտոնական դիրքորոշումները կարեւորագույն տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական եւ այլ հիմնախնդիրների վերաբերյալ,

                      # մշակվել, հրապարակվել եւ հանրությանն է ներկայացվել ՀՀ քաղաքական կուսակցությունների տպագիր տեղեկագիրը հայերեն եւ անգլերեն լեզուներով, որում հանրամատչելի, համակարգված, համադրելի եւ անկողմնակալ կերպով ներկայացվել են 01.09.04թ. դրությամբ Հայաստանում գործող բոլոր կուսակցությունների պաշտոնական եւ ծրագրային ամփոփ մոտեցումները վերոհիշյալ ոլորտների մի շարք կարեւորագույն եւ արդիական հիմնախնդիրների վերաբերյալ:

                + Շարունակելով իր առաքելությունը եւ 2004–2005թթ. սկսած ՀՀ կուսակցությունների գործունեության, ծրագրային նպատակների և խնդիրների, ինչպես նաեւ մեր երկրի եւ հասարակության առջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրների նկատմամբ նրանց ունեցած դիրքորոշումների վերաբերյալ հանրությանն անաչառ, համադրելի եւ այժմեական տեղեկատվության տրամադրման աշխատանքները ԱՄՆ ՄԶԳ Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի եւ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ 2007 գարնանը մշակել եւ ի լրումն վերը նշված տեղեկատվական նյութերի հանրությանն են ներկայացնում.

                      # Հայաստանի Հանրապետությունում 2007 թ. հունվարի 10–ի դրությամբ պաշտոնապես գրանցված կուսակցությունների տվյալների համակարգված, համադրելի, անաչառ, նորացված և այժմեական համակարգչային տեղեկատվական բազան, որում ներկայացված ՀՀ կուսակցությունների ծրագրային մոտեցումները և պաշտոնական դիրքորոշումները կարեւորագույն տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական և այլ հիմնախնդիրների վերաբերյալ հանրության համար մատչելի են ինտերնետային վերակառուցված www.fcsd.am բաց կայքի և կատարելագործված փնտրման համակարգի միջոցով;

                      # «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2007թ. ընտրություններին մասնակցող կուսակցություններե» խորագրով ընտրողի ուղեցույցի հայերեն և անգլերեն տպագիր, սկավառակային եւ ինտերնետային տարբերակները, որոնցում հանրությանը ներկայացվում է ՀՀ Ազգային ժողովի 2007 թվականի ընտրություններին մասնակցող ՀՀ կուսակցությունների գործունեության, խնդիրների, նպատակների և ծրագրային հիմնադրույթների վերաբերյալ ամփոփ, անաչառ եւ համադրելի տեղեկատվություն;

                      # Հայաստանի Հանրապետությունում 2007 թ. հունվարի 10–ի դրությամբ պաշտոնապես գրանցված և գործող բոլոր կուսակցությունների ծրագրային նպատակները, խնդիրները և տնտեսական, քաղաքական, սոցիալական, մշակութային, գիտա կրթական, գաղափարախոսական և մի շարք այլ կարևորագույն հիմնախնդիրների վերաբերյալ նրանց դիրքորոշումները և մոտեցումները ներկայացնող ամբողջական, համակարգված, համադրելի, տեղեկագրի անգլերեն և հայերեն տպագիր և էլեկտրոնային տարբերակները:

                + Հիմնադրամը շարունակելով իր կողմից 2004թ-ին սկսած և 2007թ-ին զարգացրած` ՀՀ կուսակցությունների գաղափարախոսության, ծրագրային նպատակների և խնդիրների, ինչպես նաև մեր երկրի առջև ծառացած և հանրությանը հուզող կարևորագույն հիմնախնդիրների նկատմամբ նրանց ունեցած դիրքորոշումների վերաբերյալ հանրությանն անաչառ, համադրելի և այժմեական տեղեկատվության տրամադրման աշխատանքները, ՀՀ Ազգային ժողովի 2012թ. ընտրություններիցառաջ ընտրողների ուշադրությանն է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի 2012թ.ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցող կուսակցություններին նվիրվածԸնտրողի Ուղեցույցը: Ուղեցույցը մշակվել է  Հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության քաղաքական կուսակցությունների տեղեկագիր և ընտրողի ուղեցույց» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում,որի արդյունքում մշակվել և Հիմնադրամի կայքէջում տեղադրվել են վերը նշված Ընտրողի ուղեցույցիանգլերեն տարբերակը, ինչպես նաև 2012թ մարտի դրությամբ գործող ՀՀ բոլորկուսակցությունները ներկայացնող տեղեկագրի հայերեն տարբերակն ու տեղեկատվական բազան:Նշված աշխատանքները կատարվել են Քաունթերփարթինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող ԱՄՆ ՄԶԳ–ի Քաղաքացիականհասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի և Եվրոպայումանվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակիաջակցությամբ:

                 + Հիմնադրամն անմիջական մասնակցություն է ցուցաբերել IFES հայաստանյան գրասենյակի կողմից 2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների տեղական դիտորդական կազմակերպությունների համար 2003թ. փետրվարի 13–ին կազմակերպված առաջին սեմինարի նախապատրաստական աշխատանքներին, որի ընթացքում ներկայացվել են ընտրություններում դիտորդների իրավունքները, պարտավորությունները եւ հարակից այլ հարցեր:

                + Հիմնադրամի ներկայացուցիչները մասնակցել են 2003թ Հայաստանի նախագահական ընտրաթյունների I եւ II–րդ փուլերում որպես տեղական դիտորտներ եւ ընտրությունների դրական եւ բացասական առանձնահատկությունների վերաբերյալ եզրակացություն ներկայացրել ԿԸՀ եւ ընտրությունների վերաբերյալ ՀՀՀԿՀԿ կողմից կազմակերպած քննարկումներին:

                + Հայաստանի Համահայկական Հիմնադրամի եւ Հասարակական կազմակերպությունների երկխոսության կենտրոնի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մշակվել եւ հրապարակվել են Կոլեկտիվ որոշումների կայացման եւ գործունեության կանոնները:

          o Գործարարության զարգացում եւ ՓՄՁ–ների շահերի պաշտպանություն

                + Հիմնադրամն իր աջակցությունն է ցուցաբերել և անմիջական մասնակցություն է ունեցել Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի (ՓՄԲՀ) կողմից ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների փոքր և միջին բիզնեսի զարգացման խնդրի վերաբերյալ դիրքորոշումների բացահայտման և այդ ուղղությամբ հետագա համագործակցության հնարավորության գնահատման նպատակով իրականացված ծրագրի աշխատանքներին: Մասնավորապես, 2007 թ. ԱԺ ընտրություններից առաջ ՔՍԶՀ-ը ՓՄԲՀ-ի հետ համատեղ մշակել է համապատասխան տեղեկությունների հավաքագրման հարցաթերթիկ, որի հիման վրա պայմանագրային հիմունքներով Հիմնադրամն իրականացրել է կուսակցությունների հարցում, ինչպես նաև հավաքագրված տվյալների ամփոփում: Նշված հարցման հիման վրա ՓՄԲՀ-ը մշակել և հրատարակել է «Ազգային Ժողովի Ընտրություններ. ՓՄՁ ոլորտի ակնկալիքներ» խորագրով վերլուծական նյութ:

                + Հիմնադրամի ներկայացուցիչները մասնակցել են ԳԱԿՄ–ի կողմից իրականացվող Հայաստանի ՓՄՁ–ների շահերի պաշտպանության մեխանիզմների մշակման եւ փորձարկման աշխատանքներին: Այդ աշխատանքների շրջանակներում Հիմնադրամի ներկայացուցիչները մասնակցել են ԳԱԿՄ–ի կազմակերպած կլոր սեղաններին եւ քննարկումներին: Հիմնադրամի ներկայացուցիչների կողմից ուսումնասիրվել, վերլուծվել եւ քննարկումների ու կլոր սեղանների ժամանակ ներկայացվել են ՓՄՁ ֆինանսավորման, վարկավորման–գրավադրման, ապահովագրման, ինչպես նաեւ արժեթղթերի շուկայի հետ կապված հիմնախնդիրները եւ դրանց լուցման ուղիները Մշակված համապատասխան նյութերը տպագրվել են նաեւ ԳԱԿՄ–ի կողմից հրատարակվող «Ալյանս» գործարար հանդեսի էջերում:

          o Առանձին տարածքային միավորների (համայքների) զարգացում

                + Հիմնադրամը մշակել է տեղական ինքնակառավարման առանձին սուբյեկտների եւ համայնքների տնտեսության եւ փոքր ու միջին բիզնեսի զարգացման մոդելային հայեցակարգի եւ համապատասխան մոդելային ծրագրի նախագիծ: Այդ փաստաթղթերը ներկայացվել են մի շարք կազմակերպությունների եւ լրամշակվել են համապատասխան քննարկումներից հետո: Առաջարկված սկզբունքների կիրառմամբ իրականացվել է Շիրակի մարզի եւ Գյումրի քաղաքի սոցիալ–տնտեսական զարգացման ցուցանիշների վերլուծությունը, որի արդյունքները Հայպետնախագիծ ինստիտուտի կողմից մասամբ օգտագործվել են Շիրակի մարզի եւ Գյումրի քաղաքի զարգարցման գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներում: Հիմնադրամի ներկայացուցիչները հանդես են եկել նաեւ որպես գլխավոր հատակագծի մշակման խորհրդատուներ գործարարության տնտեսագիտական հարցերի ոլորտում:

          o Կոռուպցիայի դեմ պայքար

                + Որպես ՀՀՀԿՀԿ–ի անդամ Հիմնադրամը մասնակցել է Կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացին եւ այդ նպատակով կոալիցիայի կազմակերպած քննարկումներին եւ այլ միջոցառումներին:

          o Գենդերային հարցեր

                + Հիմնադրամը համագործակցում է «Կանանց Ֆորում» եւ «Հակաքաղցկեղային միություն» հասարակական կազմակերպությունների հետ եւ խորհրդատվական ու մեթոդական օժանդակություն է ցուցաբերում նրանց գենդերային ծրագրերի մշակմնան եւ իրականացման համար: Մասնավորապես, Հիմնադրամն անմիջական մեթոդական օժանդակություն է ցուցաբերել «Հակաքաղցկեղային միություն» ՀԿ – ին` կանանց սեռական օրգանների քաղցկեղային հիվանդությունների վաղ կանխարգելման ծրագրի մշակման եւ համապատասխան կազմակերպություններին ներկայացման ընթացքում: Հիմնադրամի ներկայացուցիչները մասնակցել են նաեւ «Կանանց Ֆորում» ՀԿ ժողովներին ու սեմինարներին եւ հանդես եկել դրամաշնորհային ծրագրերի մշակման եւ կանանց ձեռներեցության զարգացման զեկույցներով եւ այլն:




    * «Սպեկտր» Ռազմավարական վերլուծության կենտրոն, տնօրեն Գայանե Նովիկովա;
    * Կոնֆլիկտների լուծման ոչ ավանդական մեթոդների Կովկասյան կենտրոն, տնօրեն Արտյուշ Մկրտչյան;
    * Գյումրիի զարգացման հիմնադրամ, նախագահ Արմեն Դարբինյան;
    * Գործարարությանն Աջակցող Կազմակերպությունների Միություն (ԳԱԿՄ), տնօրեն Յու. Սիմոնյան;
    * Հայաստանի Հանրապետության հասարական կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիա (ՀՀՀԿՀԿ), նախագահ Ամալիա Կոստանյան;
    * Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) hայաստանյան գրասենյակ;
    * Փոքր ու միջին բիզնեսի հիմնադրամ, նախագահ Գագիկ Պողոսյան;
    * Հայաստանի երիտասարդ իրավաբանների միություն, նախագահ Կարեն Զադոյան;
    * Հանրային ծառայությունների խորհուրդ, նախագահ Արմեն Պողոսյան:
* ՀՀ գործարարության շահերի պաշտպանության ցաբնց/ֆորում և այլն: