ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ


  • Տարի:
  • Կուսակցություն:
  • Հարց:

Տեղեկատվական բազա

Սույն կայքում տեղադրված են ՀՀ կուսակցությունների երեք ենթաբազաներ, որոնք ներկայացնում են ՀՀ կուսակցությունները 2012թ մարտի, 2007թ. փետրվարի և 2004թ. սեպտեմբերի  դրությամբ:

Սույն կայքէջի միջոցով հասանելի բազայի վերը նշված առանձին տարինեերի  ենթաբազաների տեղեկատվական նյութերը մշակվել են Հիմնադրամի կողմից կազմված հարցաթերթիկներին (2004, 2007, 2012) կուսակցությունների կողմից տրված պատասխանների և նրանց պաշտոնական հրապարակային փաստաթղթերում ներառված հիմնադրույթների համադրման հիման վրա: Այդ նպատակով վերը նշված առանձին տարիների ենթաբազաներում ընդգրկված կուսակցությունների համապատասխան ցանկերի և նրանցում ներառված տվյալների հիման վրա Հիմնադրամը կուսակցությունների պաշտոնական ներկայացուցիչներին փոխանցել է իր կողմից մշակած հարցաթերթիկ (20042007, 2012), որում ներառված հարցերը կազմվել են ՀՀ զարգացման ներկա հանգրվանին առնչվող և հանրությանը հուզող մի շարք հրատապ և կարևոր նշանակության հիմնախնդիրներ, հաշվի առնելով նաև կուսակցությունների ծրագրերում ներառված հիմնադրույթներն ըստ դրանց կարևորության, որոնց համադրումը հնարավորություն է տալիս տարբերակել կուսակցություններին՝ առանձին հիմնահարցերի վերաբերյալ իրենց ունեցած պաշտոնական դիրքորոշումներով:

Կուսակցությունների պատասխանատու ներկայացուցիչների կողմից, կամ Հիմնադրամի փորձագետների հետ համատեղ լրացված հարցաթերթիկների (20042007, 2012) պատասխանները համեմատվել են համապատասխան կուսակցությունների կանոնադրություններում, ծրագրերում և հրապարակային պաշտոնական այլ փաստաթղթերում ամրագրված դրույթների հետ: Համեմատության արդյունքում ցանկացած բնույթի անհամապատասխանության հայտնաբերման դեպքում (տվյալ հարցին տրված այլ մեկնաբանություն, բացակայություն, իմաստային տարբերություն, անավարտ միտք և այլն) լրացված հարցաթերթիկները խմբագրվել և լրամշակվել են, Հիմնադրամի կողմից նախապես մշակված չափանիշների և տարբերանշանների միջոցով նշվել են անհամապատասխանություն պարունակող առանձին դրույթներն ու հատվածները և խմբագրված տարբերակները ներկայացվել են համապատասխան կուսակցություններին` վերստուգման և հաստատման, հարկ եղած դեպքում նաև` լրացուցիչ լրամշակման, հրապարակվելիք վերջնական տեսքի ճշգրտման և անաչառության ապահովման համար: Հրապարակվող հարցաթերթիկներում ներառված վերջնական պատասխանների և համապատասխան կուսակցությունների պաշտոնական փաստաթղթերում ամրագրված դիրքորոշումների միջև պահպանված բոլոր անհամապատասխանությունները դասակարգված և համապատասխան մեկնաբանություններով ու բացատրություններով ներկայացված են ինչպես սույն ուղեցույցում, այնպես էլ ամբողջական տեղեկագրում և կայքէջում: 

ՀՀ Ազգային Ժողովի 2012թ. ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցող կուսակցությունները ներկայացնող Ընտրողի Ուղեցույցում, ՀՀ բոլոր կուսակցությունները ներկայացնող էլեկտրոնային տեղեկագրում և կայքէջի տեղեկատվական բազայի 2012թ. ենթաբազայում ներկայացված կուսակցությունների ցանկը և նրանց վերաբերյալ ընդհանուր տեղեկությունները համապատասխանում են ՀՀ Արդարադատության նախարարության Պետական ռեգիստրի պաշտոնական էլեկտրոնային կայքէջում (www.e-register.am) ներկայացված տեղեկատվությանը: 



U.S. Agency for International Development Organization for Security and Co-operation in Europe     Counterpart International: In Partnership for results that last.