Ընտրողի սույն ուղեցույցում ներկայացվում է ամփոփ, անաչառ և համադրելի տեղեկատվություն ՀՀ Ազգային ժողովի 2012 թվականի ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցող ՀՀ քաղաքական կուսակցությունների գաղափարախոսական առանձնահատկությունների, գործունեության,խնդիրների, նպատակների և ծրագրային հիմնադրույթների վերաբերյալ:
Ուղեցույցը կազմվել է «Քաղաքացիական և Սոցիալական Զարգացման Հիմնադրամ» ոչ առևտրային կազմակերպության (Հիմնադրամ) կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության քաղաքական կուսակցությունների տեղեկագիր և ընտրողի ուղեցույց» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մշակվածհարցաթերթիկին ՀՀ քաղաքական կուսակցությունների կողմից տրված պատասխանների և նրանց պաշտոնական հրապարակային փաստաթղթերում ներառված հիմնադրույթների համադրման հիման վրա:
Ուղեցույցը նախատեսված է հասարակության լայն շրջանակների, քաղաքագետների, հետազոտողների,ուսանողների, ինչպես նաև հասարակական և միջազգային կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, ուսումնական հաստատությունների, հիմնադրամների և պետական կառավարման մարմինների համար: